Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նշում է, որ Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում գտնվող 400.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0001-0028/ հողամասը կադաստրային քարտեզում արտացոլված է, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չէ և դրա նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում գտնվող 400.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0001-0028/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |