Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 58.2ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարը նշում է, որ Իջևան քաղաքի Թատերական փ. գտնվող 72.0քմ հողամասով 58.2քմ արտաքին մակերեսով օդամղիչ հրաձգարանի շենքը հանդիսանում է <<Հայաստանի ԴՕՍԱԱՖ>> համահայկական հայրենասիրական ՀԿ-ի սեփականությունը: Շինությունը մեկ հարկանի մետաղական կառույց է: Քանի որ շինությունը գտնվում է Իջևանի քաղաքային զբոսայգում, պատկերասրահի և <<Հայէկոնոմբանկի>> շենքերի հարևանությամբ, առաջարկություն կա դիմել շենքի սեփականատիրոջը, օրենքով սահմանված կարգով շինության շուկայական արժեքը որոշելուց հետո, շուկայական արժեքը համայնքապետարանի կողմից վճարելու պայմանով, շինությունը համայնքապետարանի կողմից ձեռք բերելու և դրա կարգավիճակը որոշելու համար: Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի պահանջներով.

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ դիմելու <<Հայաստանի ԴՕՍԱԱՖ>> համահայկական հայրենասիրական ՀԿ-ին, սեփականության իրավունքով իրեն պատկանող Իջևան քաղաքի Թատերական փ. գտնվող 58.2քմ արտաքին մակերեսով օդամղիչ հրաձգարանի շենքը, օրենքով սահմանված կարգով շինության շուկայական արժեքը համայնքապետարանի կողմից վճարելու պայմանով շինությունը վաճառելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner