Իջևան համայնքի մի խումբ բնակիչների կողմից առաջարկություններ են ներկայացվել ինքնակամ կառուցված, ինչպես նաև ինքնակամ օգտագործվող հողամասեր քաղաքաշինական և այլ նպատակներով, օրենքով սահմանված կարգով՝ աճուրդային, մրցութային և ուղղակի կարգով հատկացնելու մասին: Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն ինքնակամ կառուցված շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու, քաղաքաշինական և այլ նպատակներով՝ աճուրդային, մրցութային և ուղղակի կարգով հողամասեր հատկացնելու մասին առաջարկությանը համաձայն աղյուսակի։ |