Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան են դիմել /31.05.2022թ. մուտքի թիվ 1710 դիմում/ քաղաքացի՝ Արտեմ Մանուչարյանը, որ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Երևանյան փողոց/, վարձակալության իրավունքով /հողամասը վարձակալության հանձնելու մասին՝ 31.03.2006թ. թիվ 769 պայմանագիր/ ձեռք է բերել 1,4հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող /մշակաբույսեր աճեցնելու նպատակով/ գործառնական նշանակության հողամաս, որի նկատմամբ կնքված վարձակալության պայմանագրի ժամկետը լրացել է, ուստի դիմել են պայմանագրի ժամկետի երկարացման և հողամասի գնման նախապատվության իրավունքից օգտվելու նպատակով պայմանագրում փոփոխություն կատարելու խնդրանքով Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Երևանյան փողոց/ գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Արտեմ Մանուչարյանին պատկանող 1,4հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող /մշակաբույսեր աճեցնելու նպատակով/ գործառնական նշանակության հողամասի նկատմաբ 31.03.2006թ. կնքված թիվ 769 պայմանագրի ժամկետը պայմանագրի պայմաններին համապատասխան 10/տաս/ տարի ժամկետով երկարացնելու և հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի 3-րդ կետի, այն է՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի դրույթը՝ պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները բաժնում լրացուցիչ համաձայնությամբ փոփոխություն կատարելու, այն է՝ վարձատուն հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի, իսկ պայմանագրից բխող մնացած պայմանները անփոփոխ թողնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Երևանյան փողոց/ գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Արտեմ Մանուչարյանին պատկանող 1,4հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող /մշակաբույսեր աճեցնելու նպատակով/ գործառնական նշանակության հողամասի նկատմաբ 31.03.2006թ. կնքված թիվ 769 պայմանագրի ժամկետը պայմանագրի պայմաններին համապատասխան 10/տաս/ տարի ժամկետով երկարացնելու և հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի 3-րդ կետի, այն է՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի դրույթը՝ պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները բաժնում լրացուցիչ համաձայնությամբ փոփոխություն կատարելու, այն է՝ վարձատուն հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի, իսկ պայմանագրից բխող մնացած պայմանները անփոփոխ թողնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |