Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 341.35քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0098-0002/, Ուսանողական փողոցում գտնվող 50.6քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0154-014/ և Նար-Դոսի փողոցում գտնվող 500.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0049-0004/ հողամասերը կադաստրային քարտեզում արտացոլված են, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրանց նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չեն:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 341.35քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0098-0002/, Ուսանողական փողոցում գտնվող 50.6քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0154-014/ և Նար-Դոսի փողոցում գտնվող 500.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0049-0004/ հողամասերի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |