Իջևանի համայնքապետարանին է դիմել «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Իջևանում ինֆորմացիոն կենտրոն ստեղծելու նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանքով։
Նկատի ունենալով, որ համայնքի հնգամյա զարգացման ծրագրով որպես ռազմավարություն է ընդունվել զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաև գործարար միջավայրի հետ համատեղ աշխատանքի ամրապնդման անհրաժեշտությունը, կարևորելով համայնքում զբոսաշրջության զարգացման գործում ինֆորմացիոն կենտրոնի ստեղծումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությանը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ին որպես աջակցություն համայնքի 2023թ․ վարչական բյուջեից հատկացնել 900 000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ։ |