Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով՝
Համայնքի ավագանին որոշում է.
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն համաձայն հավելվածի՝
1) Եկամուտների գծով 2 476 533,1 հազար դրամ
2) Ծախսերի գծով 2 521 948,7 հազար դրամ
3) Դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ 45415,6 հազար դրամ
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները /հատված 1/ համաձայն հավելված 1:
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման /հատված 2/ համաձայն հավելված 1:
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման /հատված 3/ համաձայն հավելված 1:
5․Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) /հատված 4/ համաձայն հավելված 1:
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները /հատված 5/ համաձայն հավելված 1:
7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման /հատված 6/ համաձայն հավելված 1:
8.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
9․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 20%-ը:
10․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024թ հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: |