Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2022թ. ՀՀ պետական բյուջեից համայնքներին հատկացնելու են սուբվենցիաներ. Համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Իջևան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ սուբվենցիա ստանալու նպատակով թույլատրել ներկայացնելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հետևյալ ծրագիրը.
1. Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց դեպի բազմաբնակարան շենքեր տանող ճանապարհի վերանորոգում, սալիկապատում տուֆ քարով: |