Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-001-0273-0001 ծածկագրով հողամասի մաս համարվող 5.0 հա մակերեսով հողամասը /Իջևանի Սպիտակ լիճ ջրամբարից արևելյան հատվածում/ ՀՀ կառավարության 06.10.2005թ թիվ 2417-Ն որոշմամբ նշված է պետական սեփականություն հանդիսացող անտառային հողեր: ՀՀ կառավարության 2006թ նոյեմբերի 30-ի թիվ 1720-Ն որոշմամբ հաստատված Իջևան քաղաքի գլխավոր հատակագծում նույնպես հողամասը նշված է որպես անտառային հողեր: Նշված հողամասի նպատակային նշանակությունը առաջարկվում է անտառայինից փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային և հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամաս, և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասի, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի հոդվածի, ՀՀ 2011թ դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 13 և 62 կետերի պահանջներով՝ ՀՀ վարչապետի 2009թ դեկտեմբերի 22-ի N 1064-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկելու համար, ու համայնքի ղեկավարի առաջարկությունը. Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքային համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության նախագծին /գլխավոր հատակագիծ/`
Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող 5.0 հա մակերեսով հողամասը /11-001-0273-0001 ծածկագրով հողամասի մի մաս/ պետական սեփականություն հանդիսացող անտառային հողամասերի կազմից հանելու և հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության հողամասերի կազմի մեջ փոխադրելուն, գործառնական նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված: |