ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված, Տավուշի մարզի Տավուշ-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի գլխավոր հատակագծի լրամշակման, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի մշակման նախագծման առաջադրանքի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 12.04.2023թ.-ին տրվել է թիվ1/Ա-1 դրական եզրակացություն: Համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում Տավուշի մարզի Տավուշ-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի գլխավոր հատակագծի լրամշակման, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի մշակման նախագծման առաջադրանքը հաստատելու համար /կցվում է նախագիծը/: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 կետի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝ Տավուշի մարզի Տավուշ-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի գլխավոր հատակագծի լրամշակման, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի մշակման նախագծման առաջադրանքը: |