Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 նոյեմբերի 2022 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 1.95824 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱՍԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 1.95824 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 30.03.2006թ, թիվ 512-Ն որոշման և Տավուշի մարզի Գետահովիտ համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն , 11-022-0103-0018 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 1.95824հա մակերեսով հողամաս և հողամասի նկատմամաբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ << Հողային օրենսգրքի >> 53-րդ հոդվածի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ գյուղի  վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-022-0103-0018/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 1.95824հա մակերսով մաս, համաձայն հաստատված հատակագծի: 2, Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպսարկման գրասենյակ, Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 1.95824հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-022-0103-0018/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner