Այսօր: Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՉԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.19113ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ /ՎԿԱՅԱԿԱՆ N01082023-11-0067, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ 11-013-0253-0052/ ՄԻ ՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, 30.11.2023Թ N148 ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու՝ <<Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.19113հա մակերեսով հողամասի /վկայական N01082023-11-0067, կադաստրային ծածկագիր 11-013-0253-0052/ մի մասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> 30.11.2023թ N148 որոշմամբ նշված հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ իսկ գործառնական նշանակությունը այլ հողատեսքից՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: Ավագանու նշված որոշումը հակասում է ՀՀ քաղաքաշինության մասին օրենքին և ՀՀ Տավուշի մարզի <<Տավուշ-2>> միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման <<Աչաջուր համայնքի քաղաքաշինական գոտիավորման նախագծին>>, որի <<Աչաջուր համայնքի հողերի  նպատակային նշանակության փոփոխությունների գծագրով>> այդ հողամասի մի մասը  գյուղատնտեսական նպատակային նշանակության  այլ հողատեսքից տրանսֆորացվել (ԳԲ-9, 0.52հա մակերեսով հողամասի մի մաս) բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Գոտիավորման նախագծով հաշվի է առնվել նաև ՀՀ կառավարության 25.12.2005թ. N2404-Ն որոշմամբ սահմանված՝  բնակավայրերից դուրս տարածքներում միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար կողային տեսանելիության պահանջը՝ 18.0 մետր, հաշված երթևեկելի մասի եզրից: Սույնով խնդրվում է տալ համաձայնություն վերը նշված ավագանու որոշումը անվավեր ճանաչելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզի <<Տավուշ-2>> միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման <<Աչաջուր համայնքի քաղաքաշինական գոտիավորման նախագիծը>>, և ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջներով.

Համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու <<Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.19113հա մակերեսով հողամասի /վկայական N01082023-11-0067, կադաստրային ծածկագիր 11-013-0253-0052/ մի մասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> 30.11.2023թ N148 որոշումն ճանաչել անվավեր։

2.Սույն որոշումից բխող հետագա գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner