Համայնքի ղեկավարին է դիմել Սերգո Սամվելի Մանուչարյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 2.06744հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /վկայական թիվ 19082019-11-0032, ծածկագիր 11-009-0398-0007/ 0.04204հա մակերեսով մասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Սերգո Սամվելի Մանուչարյանին պատանող 2.06744հա-ից 0.04204հա մակերեսով մասը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի կազմից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Սերգո Սամվելի Մանուչարյանին պատանող 2.06744հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից / վկայական թիվ 19082019-11-0032, ծածկագիր 11-009-0398-0007/ 0.04204հա մակերեսով մասի նպատակային նշանակությունը՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |