Իջևան համայնքի ղեկավարը նշում է, որ «Աչաջուր երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է համայնքապետարան՝ առաջարկելով հաստիքացուցակում ավելացնել դասատուի 0,5 հաստիք՝ նկատի ունենալով դպրոցում նվագակցող դասատու ունենալու անհրաժեշտությունը․ Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Աչաջուր երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ավելացնել դասատուի 0,5 հաստիք (դրույքաչափը՝ 104 000 ՀՀ դրամ): 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ս/թ նոյեմբերի 1-ից։ |