ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 07.06.2024թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Ծաղկավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-037-0012-0005 ծածկագրով, 0․09387 հա մակերեսով հողամասը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-241 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Ծաղկավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-037-0012-0005 ծածկագրով, 0․09387 հա մակերեսով հողամասը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելուն:
|