Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը կադաստրային քարտեզում արտացոլված են, որպես ֆիզիկական անձանց պատկանող հողամասեր, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չէ և դրա նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 993.6 քմ մակերեսով /ծածկագիր 11-028-0004-0008/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
2.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում գտնվող 224.6 քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0151-0079/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
3.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1320.79 քմ մակերեսով /ծածկագիր 11-013-0344-0003/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
4.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1149.9 քմ մակերեսով /ծածկագիր 11-020-0020-0002/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
5.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 3125.9 քմ մակերեսով /ծածկագիր 11-006-0135-0009, 0010/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
6.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 88.78 քմ մակերեսով /ծածկագիր 11-008-0002-0013/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |