Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցում 20.7քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0115-0045/ հողամասը կադաստրային քարտեզում արտացոլված են, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրանց նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չեն:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Մայիսի 28-ի փողոցում 20.7քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0115-0045/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |