Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 09.04.2020թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում ընդգրկված 11-058-0219-0001 ծածկագրով և 3,0հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության տարածքը վարելահող հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 1/փ 32 դրական եզրակացությունը: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական տարածքում, ընդգրկված 11-058-0219-0001 ծածկագրով և 3,0հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության տարածքը վարելահող հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական տարածքում, ընդգրկված 11-058-0219-0001 ծածկագրով և 3,0հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության տարածքը վարելահող հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |