Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 դեկտեմբերի 2022 թ.

04.11.2022Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 1174 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.11.2022թ. համայնքի ղեկավարի թիվ 1274 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.04.11.2022թ. համայնքի ղեկավարի թիվ 1274 որոշումը կարդալ.

,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 06.10.2005Թ. ԹԻՎ 2417-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ 11-001-0117-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 54.5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻ

Քաղաքաշինական նպատակներով   Իջևան համայնքի Իջևան  քաղաքի Ազատամարտիկների փողոցում  առանձնացվել է 54.5քմ մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասից 3.04քմ մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին  փոխանցված  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001/, իսկ 51.46քմ ակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին  փոխանցված  բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել է 54.5քմ մակերեսով հողամաս և տալ հասցեավորում: Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն և  2011թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  1920-Ն  որոշումների պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ,  Իջևան համայնքին  փոխանցված՝ բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0117-0001/ և բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից, Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում,  առանձնացնել 54.5քմ մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում  առանձնացված 54.5քմ մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0117-0001/  տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի  մարզ,  քաղաք  Իջևան Ազատամարտիկների  փողոց, թիվ 8/101:

3.Տավուշի մարզ, Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոց, թիվ 8/101 հասցեում առանձնացված հողամասից 51.46քմ մակերեսով հողամասը հանել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերի շարքից և դասել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասերի շարքին:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner