Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 08.10.2021թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-039-0117-0004 ծածկագրով և 1.0հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Կիրանց համայնքի գլխավոր հատակագծում փոփոխության վերաբերյալ թիվ 1/փ 294 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-039-0117-0004 ծածկագրով և 1.0հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |