Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հրանուշ Թադևոսի Ճաղարյանը, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00917հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինությունը օրինականացնելու խնդրանքով: 0,00917հա մակերեսով հողամասից 0.00483հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել 0.00483հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի թիվ 29 և թիվ 31 կետերով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00483հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |