Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնի կողմից ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի կողմից 26.01.2022թ տրամադրված N06 նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/, 01.03.2022թ տրամադրված N15 շինարարության թույլտվության և հաստատված նախագծային փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ կատարվել են մի շարք վրիպակներ, մասնավորապես թերի են լրացվել վերը նշված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/ <<Օբյեկտ>>, <<Գտնվելու վայրը>>, <<Կառուցապատող>>, <<Առաջադրանքի տրամադրման հիմքը>>, <<Ճարտարապետահատակագծային պահանջներ>> տողերը, ինչպես նաև տրամադրված շինարարության թույլտվության <<Տրված է կառուցապատող>> տողերի կառուցապատողների ու վերակառուցվող օբյեկտի հասցեների վերաբերյալ պարբերությունները, որոնցոմ չեն ներառվել Իջևան քաղաքի Անկախության փողոցի N22 շենքի նկուղային ու առաջին հարկերում գտնվող N29 հասցեի առևտրի սրահի վերաբերյալ տվյալները: Համաձայն Իջևանի համայնքապետարանի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերի՝ առանց Անկախության փողոցի N22 շենքի նկուղային ու առաջին հարկերում գտնվող N29 հասցեի առևտրի սրահի վերակառուցման շինարարական աշխատանքների, հնարավոր չէ իրականացնել շենքի երկրորդ և երրորդ հարկերի N33 և N36 բնակարանների վերակառուցում և ընդլայնում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի կողմից 26.01.2022թ տրամադրված N06 նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/ <<Օբյեկտ>>, <<Գտնվելու վայրը>>, <<Կառուցապատող>>, <<Առաջադրանքի տրամադրման հիմքը>>, <<Ճարտարապետահատակագծային պահանջներ>> տողերում և 01.03.2022թ տրամադրված N15 շինարարության թույլտվության <<Տրված է կառուցապատող>> տողերի կառուցապատողների ու վերակառուցվող օբյեկտի հասցեների վերաբերյալ պարբերություններում կատարել փոփոխություններ և լրացնել Իջևան քաղաքի Անկախության փողոցի N22 շենքի նկուղային ու առաջին հարկերում գտնվող N29 հասցեի առևտրի սրահի վերաբերյալ տվյալները:
2.Կառուցապատողներին՝ 26.01.2022թ տրամադրված N06 նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանքը/ և 01.03.2022թ տրամադրված N15 շինարարության թոյլտվությունը տրամադրել նոր խմբագրմամբ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: