Համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն` Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային հիմնարկների և համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
Վերլուծելով համայնքի խոշորացումից հետո անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, համայնքապետարանի աշխատակազմի ծանրաբեռնվածությունը՝ միավորված 19 բնակավայրերում տարվող ֆինանսական և սոցիալական ոլորտների դրվածքը բարելավելու, ավելի արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջացել աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարել լրացումներ՝ ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում ավելացնել առաջատար մասնագետի և 1-ին կարգի մասնագետի մեկական հաստիքներ, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնում՝ առաջատար մասնագետի (սոցիալական աշխատողի) մեկ հաստիք։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է.
1․Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության հիմնարկների և համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն 1-4 հավելվածների:
2․Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացումներ կատարելու՝ ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում առաջատար մասնագետի և 1-ին կարգի մասնագետի մեկական հաստիքներ, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնում՝ առաջատար մասնագետի (սոցիալական աշխատողի) մեկ հաստիք ավելացնելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին։
3․Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ |