Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2024թ. ՀՀ պետական բյուջեից համայնքներին հատկացնելու են սուբվենցիաներ. Համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Իջևան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով թույլատրել ներկայացնելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հետևյալ ծրագրերը (կցվում է ծրագրերի նախագծերը). 1․Իջևան համայնքի ճանապարհների բարեկարգում, ասֆալտապատում և սալիկապատում 2․Համայնքային ենթակայության շենք-շինությունների հիմնանորոգում 3․Բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում 4․Խմելու ջրի և ոռոգման ջրագծերի համակարգերի արդիականացում |