Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան համայնքի տարածքում երթևեկության անվտանգությունը ապահովելու և խցանումներից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել Իջևան քաղաքի և բնակավայրերի փողոցներում տեղադրել երթևեկությունը կարգավորող լրացուցիչ նշաններ, կատարել գծանշումներ:
Համաձայն ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 35-րդ հոդվածի 19-րդ կետի, համայնքի ղեկավարի առաջարկությամբ
Համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հանավություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ երթևեկության կարգավորման նշանների տեղադրման և գծանշման աշխատանքների իրականացման համար կազմել նախահաշիվ և ֆոնդային բյուջեից հատկացնել 5181500 ՀՀ դրամ:
2․Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին /պետ Ա․Ոսկանյան/ կատարել համապատասխան փոփոխություններ։ |