Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Տիգրան Վասիլի Ասրյանը և հայտնել, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող /վկայական թիվ 22082022-11-0033/ 0.311հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել 0.311հա մակերեսով հողամասի մի մասի՝ 0.02 հա-ի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն տալու առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Տիգրան Վասիլի Ասրյանի սեփականություն հանդիսացող 0,311հա մակերեսով հողամասի մի մասի՝ 0.02 հա-ի /վկայական թիվ 22082022-11-0033/, գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի գործառնական նշանակության կազմից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն տալու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |