Համայնքի ղեկավարը նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել Տավուշի մարզի Իջևան համայնքի «Գանձաքար Ջուր» ՀՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու և «Իջևանի Կոմունալ Ծառայություն» հիմնարկի հաստիքացուցակում կատարել փոփոխություն։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է.
1․Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը` Տավուշի մարզի Իջևան համայնքի «Գանձաքար Ջուր» ՀՈԱԿ-ի (Պետական ռեգիստրում գրանցման համար 67․215․1001246, անվանումը՝ Գանձաքար համայնքի «Գանձաքար ջուր» ՀՈԱԿ) գործունեությունը դադարեցնելու և հիմնարկի տնօրենին պարտականություններից ազատելու մասին։ 2․Տավուշի մարզի Իջևան համայնքի «Գանձաքար Ջուր» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող գործառույթները պատվիրակել «Իջևանի Կոմունալ Ծառայություն» հիմնարկին։ 3․«Իջևանի Կոմունալ Ծառայություն» հիմնարկի հաստիքացուցակում կատարել փոփոխություններ (կցվում է ավելացվող հաստիքների ցանկը)։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից: |