Իջևան համայնքի ղեկավարին են դիմել, Իջևան համայնքում բնակվող, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիք, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս, որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար, սեփականության իրավունքով անհատույց հողամաս տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Երևանյան փողոցում գտնվող 400.0քմ հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Մարտին Միխաիլի Թանանյանի, Դուսյա Կոլյայի Մովսիսյանի, Սվետլանա Մարտինի Թանանյանի, Միքայել Մարտինի Թանանյանի, Վիկա Մարտինի Թանանյանի, Վահագն Մարտինի Թանանյանի, Վաչե Մարտինի Թանանյանի 7 /յոթ/ շնչից բաղկացած ընտանիքին, որոնք նախկինում չեն ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր: |