Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 84
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.04 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Վարդգես Շամիրի Սահակյանը, որ  ըստ  պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի 30.09.1993թ. կայացած նիստի թիվ 9 արձանագրության հիման վրա բնակարանաշինության նպատակով Իջևան համայնքի վարչական սահմաններում /ք. Իջևան Մետաղագործների փողոց/  ձեռք է բերել 400,0քմ մակերեսով հողամաս: 2021թ. կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ  սահմանազատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 400,0քմ, որը  թյուրիմացաբար ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ  Իջևան համայնքին է փոխանցվել, որպես պետական սեփականություն հանդիսացող անտառ նպատակային նշանակության հողամասի մաս /ծածկագիր 11-001-0228-0001/, որի արդյունքում քաղաքացին հնարավորություն չի ունեցել հողամասի նկատմամբ կատարել իրավունքների պետական գրանցում: ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ հողամասը անտառային նպատակային նշանակության հողերից փոխանցվել է պետական սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին: Հողամասը չի  գտնվում   Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրումը  չի սահմանափակում  այլ անձանց իրավունքները  և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող   շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ 400,0քմ մակերեսով   սահմանազատված, չկառուցապատված  հողամասը  ՀՀ օրենքով սահմանված կարգով  սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու նպատակով:

Իջևան համայնքի ավագանին որոշում է. 

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից պետական սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին փոխանցված հողերից  առանձնացված 400,0քմ մակերեսով  սահմանազատված, չկառուցապատված հողամասը /ծածկագիր 11-001-0228-0001/ ՀՀ օրենքով սահմանված կարգով  սեփականության իրավունքով անհատույց քաղաքացի՝ Վարդգես Շամիրի Սահակյանի ընտանիքին տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner