Ավագանին նշում է, որ համաձայն ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1444-Ն որոշման նախատեսվել է փոխհատուցել հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը։
Ելնելով վերոգրյալից․ Համայնքի ավագանին որոշում է
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցման ենթական ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակները։ |