Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի՝ Ռոման Վալոդի Քասինյանը դիմել է սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.51161հա մակերեսով հողամասի /վկայական N17112021-11-0003, կադաստրային ծածկագիր 11-013-0255-0004/ մի մասի՝ 0.12528հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը նպատակը՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության շենքի կառուցում՝ մրգերի ընդուման և մշակման նպատակով: Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, նշված 0.12528հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.51161հա մակերեսով հողամասի /վկայական N17112021-11-0003, կադաստրային ծածկագիր 11-013-0255-0004/ մի մասի՝ 0.12528հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության շենքի կառուցման նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելուն: |