Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի 2-րդ փողոց, 25 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վահե Մկրտչի Բալաբեկյանին պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.185հա մակերեսով հողամասից /վկայական թիվ 24102016-11-0008, ծածկագիր 11-028-0031-0006/ անհրաժեշտություն է առաջացել համապատասխանաբար առանձնացնել 0.10841հա մակերեսով և 0.07659հա մակերեսով անշարժ գույք և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի 2-րդ փողոց, 25 հասցեում գտնվող և Վահե Մկրտչի Բալաբեկյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.185հա մակերեսով հողամասից /վկայական թիվ 24102016-11-0008, ծածկագիր 11-028-0031-0006/ համապատասխանաբար առանձնացված 0.10841հա մակերեսով հողամասի տալ հետևյալ հասցեն. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ենոքավան 1-ին փողոց,3-րդ նրբանցք, թիվ 1/1:
2.Իջևան համայնքի, Ենոքավան բնակավայրի 2-րդ փողոց, 25 հասցեում գտնվող և Վահե Մկրտչի Բալաբեկյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.185հա մակերեսով հողամասից /վկայական թիվ 24102016-11-0008, ծածկագիր 11-028-0031-0006/ համապատասխանաբար առանձնացված 0.07659հա մակերեսով անշարժ գույքի միավորին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ենոքավան 1-ին փողոց,3-րդ նրբանցք, թիվ 1/2:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: