Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 դեկտեմբերի 2022 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.0699ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ 81.93ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաքի Տերյան 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 23 հասցեում  գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Հենրիկ Ավետիքի Արզումանին պատկանող 0.06990հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 2082584, ծածկագիր 11-001-0104-0005/ 2007թ. ինքնակամ կերպով կառուցել է 81.93քմ  արտաքին մակերեսներով, որից 1-ին հարկ 45.03քմ արտաքին և ավտոտնակ 36.9քմ արտաքին մակերեսներով, որը հաշվառվել է 02.12.2022թ., ծածկագիր 2022JVLJZG, ուստի քաղաքացին դիմել օրինականացնելու  և շինության  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:

Հիմք ընդունելով ,,ԱՐՍԷԱՙՙ ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍՊԸ-ի կողմից տրված տեխնիկական եզրակացությունը և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, բ/  ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի, թիվ 97 և թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Տերյան փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 23 հասցեում  գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Հենրիկ Ավետիքի Արզումանինին պատկանող 0.0699հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 2082584, ծածկագիր 11-001-0104-0005/ ինքնակամ կերպով կառուցված 81.93քմ  արտաքին մակերեսով ,որից 1-ին հարկ 45.03քմ արտաքին և 22.6քմ ներքին մակերեսներով, ավտոտնակ 36.9քմ արտաքին և 31.1քմ ներքին մակերեսներով:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Տերյան փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 23 հասցեում  գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Հենրիկ Ավետիքի Արզումանինին պատկանող 0.06990հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 2082584, ծածկագիր 11-001-0104-0005/ ինքնակամ կերպով կառուցված  81.93քմ արտաքին մակերեսով բնակելի տան և ավտոտնակի շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում՝ պարտավորեցնել, քաղաքացի Հենրիկ Ավետիքի Արզումանինին Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել բնակելի տան համար 1քմ 1673/մեկ հազար վեց հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ վճարի չափով՝ 45.03քմ արտաքին մակերեսով բնակելի տան շինության դիմաց՝ 75336/յոթանասունհինգ հազար երեք հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի համար 1քմ 1003.8/մեկ հազար երեք դրամ ութ լումա/ ՀՀ դրամի չափով՝ 36.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության դիմաց՝ 37041/երեսունյոթ հազար քառասունմեկ/ ՀՀ դրամի չափով, ընդհանուր գույքը 112377/ հարյուր տասներկու հազար երեք հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner