Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում գտնվող 500.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0109-0011/, Այգեստան փողոցում գտնվող 182.5քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0144-0189/ հողամասերը կադաստրային քարտեզում արտացոլված են, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չէ և դրա նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում գտնվող 500.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0109-0011/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
2.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Այգեստան փողոցում գտնվող 182.5քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0144-0189/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |