Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում 197.93քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0217-0011/ և Տերյան փողոցում 510.41քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0109-0011/ հողամասերը կադաստրային քարտեզում արտացոլված են, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրանց նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չեն:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում 197.93քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0217-0011/ և Տերյան փողոցում 510.41քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0109-0011/ հողամասերի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |