Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 դեկտեմբերի 2022 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԻԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 109 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.10963ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ 146ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ գյուղի 2-րդ փողոց, թիվ 109 հասցեում  գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Դավիթ Զավենի Աթաբեկյանին պատկանող 0.10963հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 10082020-11-0029, ծածկագիր 11-057-0231-0003/ 2021թ. ինքնակամ կերպով կառուցել է 146․0 քմ  արտաքին և 135.24քմ ներքին մակերեսներով անասնաշենք, որը հաշվառվել է 14.03.2022թ., ծածկագիր 2022LREAO7, ուստի քաղաքացին դիմել օրինականացնելու  և շինության  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:

Ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, բ/  ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի, թիվ 97 և թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ, համայնք Սարիգյուղ գյուղի 2-րդ փողոց, թիվ 109 հասցեում  գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Դավիթ Զավենի Աթաբեկյանին պատկանող 0.10963հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 10082020-11-0029, ծածկագիր 11-057-0231-0003/ ինքնակամ կերպով կառուցված 146․0 քմ  արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը, որի  ներքին մակերեսը կազմում է 135.24քմ:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սարիգյուղ գյուղի 2-րդ փողոց, թիվ 109 հասցեում  գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Դավիթ Զավենի Աթաբեկյանին պատկանող 0.10963հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 10082020-11-0029, ծածկագիր 11-057-0231-0003/ ինքնակամ կերպով կառուցված  146․0 քմ արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 16-րդ գոտում՝ պարտավորեցնել, քաղաքացի Դավիթ Զավենի Աթաբեկյանին Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1311/մեկ հազար երեք հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ վճարի չափով՝ 146քմ արտաքին մակերեսով անասնաշենքի շինության դիմաց՝ 191406/հարյուր իննսունմեկ հազար չորս հարյուր վեց/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner