Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 32Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ համայնքի տարածքում գործող համայնքային ենթակայության 11 հիմնարկներում  գնումների գործընթացի կազմակերպումը բարելավելու, գնումները ՀՀ ,,Գնումների մասին,, օրենքի պահանջներին համապատասխան անցկացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել  համայնքապետարանի աշխատակազմում կատարել փոփոխություն՝ առաջատար մասնագետի մեկ հաստիքը կրճատել և փոխարենը  ավելացնել գլխավոր մասնագետի մեկ հաստիք:

Անհրաժեշտություն է առաջացել նաև իրավաբանի  հաստիքը կրճատել և փոխարենը  ավելացնել խորհրդականի մեկ հաստիք:

Ղեկավարվելով  ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ  օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.

 Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1.              Համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում կատարել հետևյալ փոփոխությունները .

ա/ Կրճատել  իրավաբանի հաստիքը և ավելացնել համայնքի ղեկավարի խորհրդականի մեկ հաստիք՝ 150000 ՀՀ դրամ դրույքաչափով:

բ/ Կրճատել աշխատակազմի առաջատար մասնագետի մեկ հաստիքը և ավելացնել գլխավոր մասնագետի մեկ հաստիք՝ համապատասխան դրույքաչափով:

2.Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն   1-2 հավելվածների:

3. Ուժը կորցրած ճանաչել  Իջևանի քաղաքային համայնքի ավագանու 22 դեկտեմբերի   2017թ. «Իջևանի համայնքապետարանի, ենթակա բյուջետային հիմնարկների ու ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակների և պաշտոնային դրույքաչափերի հաստատման մասին» թիվ  66Ա  որոշումը՝  համայնքապետարանի  մասով:

4. Իջևան համայնքի ղեկավարին` Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:

5. Սույն որոշման 1-ին մասի բ/ կետն ուժի մեջ է մտնում Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner