Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Հարություն Սպարտակի Վիրաբյանը, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,8հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի /վյայական թիվ 01112019-11-0009, ծածկագիր 11-001-0218-0004/ նպատակային նշանակությունը անասնապահությամբ զբաղվելու նպատակով, գյուղատնտեսականից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Հարություն Սպարտակի Վիրաբյանին տրամադրված 0,8հա մակերեսով հողամասը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ անասնապահությամբ զբաղվելու նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Հարություն Սպարտակի Վիրաբյանին տրամադրված 0,8հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0218-0004/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ անասնապահությամբ զբաղվելու նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելուն: 2.Հողամասում անասնապապահական շենքերի կառուցման նպատակով կառուցապատման հետագա գործառույթները իրականացնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով |