Համայնքի ղեկավարին է դիմել Մովսես Արսենի Եգանյանը և հայտնել, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով համայնքին պատկանող /ծածկագիր 11-034-0939-0001/ 0.07000հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամաս, որտեղ ինքնակամ կերպով կառուցել է 111.02 քմ արտաքին մակերեսով շինություն /111.02քմ արտաքին մակերեսով կիսակառույց բնակելի տուն/: Անհրաժեշտություն է առաջացել 0.07000հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,07000հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-034-0939-0001/, բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով, կիսակառույց բնակելի տան շինության օրինականացման նպատակով, լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |