Տավուշի մարզի Իջևան համայնքապետարանի ենթակայության «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը լիցենզավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել այդ նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից օգտագործվող, համայնքի սեփականությունը հանդիսացող մասնաշենքը և դրա սպասարկման հողամասը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել վերոնշյալ կազմակերպությանը: Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով.
Համայնքի ավագանին որոշում է․
Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ծաղկավան 1-ին փողոց թիվ 40 հասցեում գտնվող 99.25քմ ներքին մակերեսով մանկապարտեզի շենքն, իր սպասարկման 116.7քմ մակերես հողամասով, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին: |