Այսօր: Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 143
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԼՈՒՍԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,0661ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի՝ Վիգեն Վարդգեսի Ներկարարյանը դիմել է սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,0661 հա մակերեսով և 11-034-0107-0042 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /վկայական թիվ 27052022-11-0036/ նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը նպատակը՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության շենքի կառուցում: Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի  Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0, 0661հա մակերեսով և 11-034-0107-0042 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության  հողամասի /վկայական թիվ 27052022-11-0036/ նպատակային նշանակությունը՝ ձկան վերամշակման արտադրամասի կառուցման համար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու  համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի թիվ 29 և թիվ 31 կետերով.

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի՝ Վիգեն Վարդգեսի Ներկարարյանին պատկանող 0, 0661հա մակերեսով և 11-034-0107-0042 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /վկայական թիվ 27052022-11-0036/ նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության շենքի կառուցման նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԳԻՇՏԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner