Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Գագիկ Գնելի Եգանյանը դիմել է սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1.2հա մակերեսով հողամասի /վկայական N21102022-11-0005, կադաստրային ծածկագիր 11-057-0231-0040/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը նպատակը՝ անասնաշենքի կառուցման նպատակով: Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, նշված 1.2հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու զեկուցողի առաջարկությանը:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1.2հա մակերեսով հողամասի /վկայական վկայական N21102022-11-0005, կադաստրային ծածկագիր 11-057-0231-0040/ գյուղատնտեսական նպատակային նշանակության արետավայր գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու զեկուցողի առաջարկությանը՝ անասնաշենք կառուցելու նպատակով:
2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |