Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 35
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
3.ՀԱՄԱՅՆՔԻ 2014Թ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համայնքի ավագանին նշում է, որ  ՀՀ կառավարության 19.03.2014թ թիվ 287-Ն որոշմամբ Իջևանի ՔԿԱԳ բաժնի պահպանման համար լրացուցիչ հատկացվել է 2250,5 հազար դրամ: Բացի այդ 2014թ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի դրույքաչափի բարձրացման հետ կապված անհրաժեշտություն է առաջացել վարչական բյուջեի ծախսային  մասում կատարել 12 917,0 հազար դրամի  հոդվածային վերաբաշխումներ /փոփոխված դրույքաչափերով հաստիքացուցակները կցվում են/:

  2014թ բյուջեի եռամսյակային  համամասնությունների պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել  բյուջեի վարչական մասում կատարել ևս 895,0 հազար դրամի վերաբաշխումներ:

Ելնելով վերոհիշյալից  և ղեկավարվելով ,,Բյուջետային համակարգի մասին'' ՀՀ օրենքի 33 հոդվածի 3 կետով 

 

 

 

Տալ համաձայնություն քաղաքապետի առաջարկությանը՝

1.                 վարչական բյուջեի եկամտային մասը ավելացնել 2250,5 հազար դրամ և հատկացնել 47.1 բաժնի 900375121184 հաշվին Իջևանի ՔԿԱԳ բաժնի պահպանման համար:

2.                 Վարչական բյուջեի ավելացված 2250,5 հազար դրամից 90,0 հազար դրամ հատկացնել ՔԿԱԳ բաժնի պահպանման ծախսերի 1.6.1 բաժնի 4212 հոդվածին, 607,0 հազար դրամ 4111 հոդվածին , 50,0 հազար դրամ  4221 հոդվածին, 100,0 հազար դրամ 4261 հոդվածին, 1403.5 հազար դրամ 4269 հոդվածին:

3.                 Համայնքի վարչական ծախսային մասում կատարել 13812,0 հազար դրամի հոդվածային վերաբաշխումներ, այդ թվում՝ քաղաքապետարանի   պահպանման ծախսերի 1.1.51 բաժնի 4214 հոդվածից կրճատել 300,0 հազար դրամ, 4239 հոդվածից 497,0 հազար դրամ, 4269 հոդվածից 2018,0 հազար դրամ, թիվ 8 մանկապարտեզի պահպանման ծախսերի 9.1.51 բաժնի 4511 հոդվածից 2940,0 հազար դրամ, ճանապաչհների ընթացիկ նորոգման ծախսերի 6.1.54 բաժնի 4251 հոդվածից 750,0 հազար դրամ, ,,Վերնատուն ՛՛ՓԲԸ պահպանման ծախսերի 8.4.51 բաժնի 4638 հոդվածից 180,0 հազար դրամ, 6.3.1 բաժնի 4213 հոդվածից 320,0 հազար դրամ, ,,Իջևանի կոմունալ ծառայություն՛՛ բ/հ պահպանման ծախսերի 5.1.1 բաժնի 4823 հոդվածից 224,0  հազար դրամ, 4269 հոդվածից 571,0 հազար դրամ, պահուստային ֆոնդից  6012,0 հազար դրամ:

          Վերոնշյալ գումարից 115,0 հազար դրամ  հատկացնել քաղաքապետարանի պահպանման ծախսերի 1.1.51 բաժնի 4111 հոդվածին, 953,0 հազար դրամ հատկացնել թիվ 1, 754,0 հազար դրամ  թիվ 5 և 556,0 հազար դրամ թիվ 8 մանկապարտեզի պահպանման ծախսերի 4511 հոդվածին, 2460,8 հազար դրամ ,,Իջևանի կոմունալ ծառայություն՛՛ բ/հ 5.1.1 բանի 4111 հոդվածին, 397,0 հազար դրամ թանգարանի 8.2.1 բաժնի 4511 հոդվածին, 516,0 հազար դրամ մշակույթի տան 8.2.3 բաժնի 4511 հոդվածին, 675,0 հազար դրամ ,,Վերնատուն՛՛ ՓԲԸ 8.2.4 բաժնի 4638 հոդվածին , 335,0 հազար դրամ արվեստի դպրոցի, 1194,0 հազար դրամ մարզադպրոցի 9.5.1 բաժնի 4511 հոդվածին, 3032,0 հազար դրամ ,,Իջևանի միջնակարգ դպրոց՛՛ ՓԲԸ , 1850,0 հազար դրամ ,,Ավանդույթ՛՛ ՓԲԸ 9.5.1 բաժնի 4638 հոդվածին, 79,0 հազար դրամ ,,Գայանե՛՛ համատիրության 6.1.54 բաժնի 4251 հոդվածին:

4.                   Ելնելով անհրաժեշտությունից պահուստային ֆոնդի 3-րդ եռամսյակի գումարներից 895,0 հազար դրամ տեղափոխել 2-րդ  եռամսյակ և 253,0 հազար դրամ հատկացնել  4212 հոդվածին, 642,0 հազար դրամ 11.01.02 բաժնի 4823 հոդվածին:

5.                 Հաստատել Իջևան համայնքի 2014թ ճշտված բյուջեն 407912,1 հազար դրամ եկամուտների և 407912,12  հազար դրամ վարչական բյուջեի, 3448,1 հազար դրամ ֆոնդային բյուջեի, ընդամենը՝ 411360,2 հազար դրամ: Բյուջեի դիֆիցիտը կազմում  է 3448,1 հազար դրամ, որի ծածկմանն է ուղղված 3448,1 հազար դրամ տարեսկզբի ազատ մնացորդը:

 

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner