Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Գուրգեն Սանասարի Էլլարյանը, վարձակալության իրավունքով, իրեն հատկացված, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.4507հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր, կնքված՝ 25.06.2015թ., վկայական թիվ 30062015-11-0007/ օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի պահանջներով Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.4507հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Գուրգեն Սանասարի Էլլարյանի վարձակալության իրավունքը / վարձակալության իրավունքի պայմանագիր, կնքված՝ 25.06.2015թ., վկայական թիվ 30062015-11-0007/ օտարելուն: |