ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործընկերության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ` Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայասատանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում իրականացնում է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը և անհրաժեշտություն է առաջացել դիմել ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը՝ Գետահովիտ բնակավայրի անդամակցության համար․ Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ հավանություն ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը Գետահովիտ բնակավայրի անդամակցելուն։ 2․Լիազորել Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ղազարյանին ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանն անդամանկցելու նպատակով գրավոր դիմում ներկայացնելու համար։ 3․Տալ համաձայնություն՝ ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանն անդամակցելու և համայնքի շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար, առաջարկել Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Աշոտի Ղազարյանի և նույն բնակավայրի բնակիչ Փառանձեմ Արմենի Ադամյանի (համաձայն իր դիմումի) թեկնածությունը։ |