Նկատի ունենալով, որ Իջևան համայնքի Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազիֆիկացման համար որպես համայնքի ֆինանսական ներդրում կատարելու է Վարդանյան ընտանիքի բարեգործական հիմնադրամը, իսկ Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 և թիվ 2 բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման համար՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Իջևան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով թույլատրել ներկայացնելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հետևյալ ծրագրերը. 1․Իջևան համայնքի Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազիֆիկացում, 2․Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 և թիվ 2 բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգում, սալիկապատում։ |