<<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի կողմից՝ Իջևան քաղաքի Աբովյան փողոցի 10/13 հասցեի 24.0քմ մակերեսով հողամասում, բանկի երկրորդ և երրորդ հարկերի սպասարկման նպատակով կառուցված աստիճանավանդակը, որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2011թ, պետական գրանցում կատարելու ժամանակ, պարզվել է, որ շինարարությունը կատարվել է նախագծային փաստաթղթերից շեղումներով և ինքնակամ կերպով զբաղեցվել է համայնքային սեփականություն համարվող 6.09քմ մակերեսով բնակավայրերի նպատակային և ընդհանուր օգտագործման հողեր գործառնական նշանակության հողամաս /11-001-0124-0001-01 ծածկագիրով հողամասի մի մաս/: ՀՀ կառավարության 2006թ նոյեմբերի 30-ի թիվ 1720-Ն որոշմամբ հաստատված Իջևան քաղաքի գլխավոր հատակագծում նույնպես հողամասը նշված է նույն նպատակային և գործառնական նշանակության հողամաս: Հետևաբար պետական գրանցումը կարող է կատարվել ՀՀ <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 18.05.2006թ N912-Ն որոշման սահմանված կարգով և միայն հողամասի գործառնական նշանակության փոփոխությունից հետո:: Ըստ ներկայացված տեխնիկական եզրակացության՝ Աբովյան փողոցի 10/13 հասցեում և համայնքաին հողամասում կառուցված աստիճանավանդակը համարվում է կոնստրուկտիվ մեկ միասնական համակարգ, իսկ կրող տարրերի վնասվածությունը զրո աստիճանի է:
Հաշվի առնելով վերոգրյալը իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ մասի, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի հոդվածի, ՀՀ 2011թ դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ դեկտեմբերի 22-ի N 1064-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելու նպատակով Իջևան համայնքի ավագանին որոշում
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքային համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության նախագծին /գլխավոր հատակագիծ/.
Իջևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 10/13 հասցեին կից՝ համայնքի սեփականություն համարվող բնակավայրերի նպատակային նշանակության 6.09քմ մակերեսով հողամասի /11-001-0124-0001-01 ծածկագիրով հողամասի մի մաս/ գործառնական նշանակությունը ընդհանուր օգտագործման հողերից կազմից հանելու և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի կազմի մեջ փոխադրելուն: |