Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Էդգար Սեյրանի Զիլաբյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.029հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի /վկայական թիվ 26042022-11-0018, ծածկագիր 11-022-0119-0002/ նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով /բնակելի տուն կառուցելու նպատակով/: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Էդգար Սեյրանի Զիլաբյանին պատանող 0.029հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Էդգար Սեյրանի Զիլաբյանին պատանող 0.029հա մակերեսով և 11-022-0119-0002 ծածկագրով /վկայական թիվ 26042022-11-0018/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն /բնակելի տուն կառուցելու նպատակով/ համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |