Այսօր: Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 137
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ /ՊԳԿ/ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցչի տեղակալը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ազատամուտ 1-ին փողոց թիվ10 հասցեում գտնվող մշակույթի տան մասնաշենքում, Ֆերմերների ասոցիացիաների խմբերի գործունեության նպատակով, անհատույց, յոթ տարի ժամկետով օգտագործման իրավունքով  տարածք տրամադրելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի թիվ 21 կետով.

Համայնքի ավագանին որոշում է.

1․Տալ հավանություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ազատամուտ 1-ին փողոց թիվ10 հասցեում գտնվող մշակույթի տան մասնաշենքում, 21․28քմ մակերեսով տարածքը, յոթ տարի ժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը /ՊԳԿ/, Ֆերմերների ասոցիացիաների խմբերի գործունեության նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner