Համայնքի ավղեկավարը նշում է, որ առաջարկություններ են ներկայացվել Իջևան համայնքի մի խումբ բնակիչների կողմից ինքնակամ կառուցված, ինչպես նաև ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու համար: Առաջարկություններ են ներկայացվել նաև քաղաքաշինական և այլ նպատակներով, օրենքով սահմանված կարգով՝ աճուրդային, մրցութային և ուղղակի կարգով հողամասեր հատկացնելու մասին:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն ինքնակամ կառուցված շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու, քաղաքաշինական և այլ նպատակներով՝ աճուրդային, մրցութային և ուղղակի կարգով հողամասեր հատկացնելու մասին առաջարկությանը համաձայն աղյուսակի. |